ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ,,սգում ենք բոլորս,,,քիչ առաջ հայտնվեց տեղեկություն, որ հանկարծամահ է եղել…ցավակցում ենք նրա հարազատներին ու մտերիմներին


Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում այսօր՝ մարտի 13-ին, առեղծվածային պայմաններում 12 տարեկան տղա է մահացել։


NEWS.am-ի հետ զրույցում գյուղի բժշկուհի Վարդուհի Բարեյանը նշեց, որ տղան առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։

«Մոտ 10 օր առաջ էր կցագրման համար ստուգվել, միայն տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։ Կոպերը իջած էին, մի աչքի տեսողությունը նվազում էր»,–նշեց բժշկուհին։ Նրա խոսքով՝ տղան հանկարծամահ է եղել։

Հարցին՝ ինչի՞ց կարող էր նա հանկարծամահ լինել, բժշկուհին դժվարացավ պատասխանել, միայն նշեց. «Թույլ երեխա էլ չի եղել։ Սրտից չի բողոքել։ Առողջական խնդիրներ չի ունեցել»։

Նշենք, որ դպրոցից տուն վերադառնալիս տղայի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է։ Մահվան պատճառն անհայտ է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *