ՇՏԱՊՙ արտակարգ ու լարված իրավիճակ է…Գազպրոմ Արմենիայի փուչիկը պայթեց. Առաջին կոշտ ու կտրուկ քայլը․․․


Lragir.am-ը գրում է.


ՊԵԿ հաղորդագրության համաձայն, ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավտոգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է,

որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց․․․

ՊԵԿ քննչական վարչությունում և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում հարուցվել են քրեական գործեր․․․

ՊԵԿ հաղորդագրությունը նշանակում է, որ Գազպրոմ Արմենիան իր ձեռնարկությունում օգտագործում է «լեւի» գազ, այսինքն ինքն իրենից գողանում է գազ…

Այս, ինչպես կասեր ՀՀ գլխավոր գազավիկ Կարեն Կարապետյանը, «պրիմիտիվ գողության» շնորհիվ առաջանում են ահռելի «սեւ» փողեր:

Մյուս ընկերությունները, որոնք նույնպես ցույց են տվել պակաս իրացում, չէին կարող նման բան անել առանց գազի մենաշնորհ ունեցող Գազպրոմ Արմենիայի գիտության: Առավել ևս, որ դրանց տերերը պատահական մարդիկ չեն․․․

Ինչպես հայտնի է, սահմանին Հայաստանը գազը ստանում է աշխարհում ամենաէժան գներից մեկով, Հայաստանն այսպես ասած վերջից երրորդն է: Բայց սահմանից այս կողմ այն կրկնակի թանկանում է․․․

Կարեն Կարապետյանն ի պատասխան հարցադրումների՝ թուղթուգրիչը ձեռքին հիմնավորում էր գինը, նրան թութակի պես երկրորդում էին Հայաստանի պատկան մարմինների ու Գազպրոմ Արմենիայի ներկայացուցիչները: Բայց այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չէր տրվում ու չէր կարող տրվել․․․

Ու մինչ Հայաստանում գազի, լույսի ու ջրի գին որոշող հանձնաժողովի նախագահը խորհրդարանում հայտարարում էր մեռնելու ցանկության մասին, Հովիկ Աբրահամյանը նրան հորդորում էր նման բան չանել, այլ մտածել այն մասին, թե ինչ է պետք անել, որ համ գազի գինը չթանկանա, համ էլ Գազպրոմի շահույթը չնվազի․․․

Ի դեպ, գազի գնի մեջ առկա է նաեւ «կորուստներ» տողը: Հիմա արդեն ՊԵԿ բացահայտմամբ է փաստվում, թե ինչպես են առաջանում «կորուստները» եւ ով է դրա դիմաց վճարում․․․

«Կորուստները» ներառվում են սահմանից այս կողմ գազի գնի մեջ, այսինքն՝ վճարում է սպառողը: Եվ իր, եւ գողերի համար:

Այս հարցում լայն կոնսենսուս էր ձեւավորվել Հայաստանում. Գազի իրենց «լեւի» մասն ունեին ոչ միայն Գազպրոմ Արմենիան, այլեւ քաղաքական ու տնտեսական քվոտաների տեր դարձած պաշտոնյա-պատգամավորները․․․

Դրա համար էր Հովիկ Աբրահամյանին նախևառաջ հետաքրքրում այն, որ հանկարծ Գազպրոմի շահույթը չնվազի: Այլապես, կնվազեր նաեւ իրենց շահույթը, բայց դրանով թերեւս չէին պրծնի…

Նոր կառավարությունը հայտարարում է, որ պետք է ուսումնասիրվի սահմանից այս կողմ գազի գնագոյացման հարցը, եւ խնդիրը միայն հայկական կողմում է…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *