Արտակարգ ու լարված իրավիճակ Երևանի կենտրոնում, գետնին արնաշաղաղ դի. մեկը հիվանդանոցում, ոստիկաններ, փրկարարները, կատարվածը ցնցել է բոլորին Նյութի աղբյուրը`http://maxinfo.am/?p=2904&l=am


SHAMSHYN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Դադոյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 10-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկաններն ու քննիչները պրզել են, որ մահացածներից մեկը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աշտարակի պահպանության բաժնի ծառայող էր։ SHAMSHYN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, իսկ բախման հետևանքով Opel-ը դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և հարվածի արդյունքում Opel-ի գազաբալոնը շպրտվում է, ինչպես նաև ավտոմեքենայի միջից դուրս է շպրտվում այնտեղ գտնվողներից մեկը և հայտնվելով ասֆալտին՝ նրա վրայով անցնում է մարդատար Газель-ը։ Ստացվում է, որ տեղի է ունեցել ոչ միայն ավտովթար, այլև վրաերթ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում: Ժամը 18:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 СС 441 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակած երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, 2-ը՝ շտապօգնության ավտոմեքենայով, 1-ը՝ քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման արդյունքում մահացածներն ու վիրավորները ավտոմեքենայից դուրս էին շպրտվել: Քաղաքացիները բոլորին հայտնաբերել էին դրսում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարները և հոգեբանական կենտրոնի փրկարար հոգեբանները: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Դեպքի վայրից հիվանդանոց էր մեկնել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը: Վթարի վայրում զննություն էին կատարել Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Օպերատիվ ժամանել էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Նաիրիի Պռոշյան տեղամասի ծառայողները, ովքեր սպասում էին, որպեսզի քննիչները վերջացնեն դեպքի վայրի զննությունը, որից հետո սկսեն իրենց աշխատանքները՝ վնասված էլեկտրասյունը փոխարինելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/03/14/1119747/


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *