Շտապ, արդեն մի քանի ժամ է արտակարգ իրավիճակ է Երևանում..Ճանապարհային և Ռազմական Ոստիկանության ներկայացուցիչներ. վթարի են ենթարկվել Ղարիբյանն ու Ծառուկյանը


Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 55-ամյա Սերգո Ղարիբյանի վարած Opel մակնիշի 35 TR 085 համարանիշի և 30-ամյա Կարապետ Ծառուկյանի վարած Peugeot մակնիշի 11 OQ 077 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Դավիթ Երզնկյանն ու տեսուչ Արման Մարդոյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանում է հերթապահ հետաքննիչը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Peugeot-ի վարորդը զինծառայող է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության ներկայացուցիչները։ Իսկ արդեն 40 րոպե է՝ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները չկան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/11/02/1109101/


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *